Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը վերադարձել է Բուքինհեմյան պալատ՝ չնայած կորոնավիրուսի սպառնալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը հղում անելով Evening Standar-ին:
Նշվում է, որ նրա մոտ որեւէ պաշտոնական միջոցառում չի ծրագրվել, սակայն որոշել է վերադառնալ Բուքինհեմյան պալատ՝ «փաստաթղթերով զբաղվելու համար»:
The Sun-ի հաղորդմամբ՝ 93-ամյա թագուհին եւ 99-ամյա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, կարող են կարանտինի մեջ հայտնվել թագավորական Սանդրինհեմում: Տարիքի հետ կապված նրանք կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբում են գտնվում:
Կիրակի Մեծ Բրիտանիայի սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարար Մեթթ Հենքոքը հայտնել է, որ կառավարությունը 70 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տալիս ինքնամեկուսանալ 4 ամսով: Այս պահին թագավորությունում վարակվածների թիվը հասնում է 1,5 հազարի, 55 մարդ է մահացել, նրանցից 23-ը՝ Լոնդոնում:





























