Facebook-ը 100 մլն դոլար կհատկացնի ավելի քան 30 երկրներում 30 000 փոքր ձեռնարկությունների համար՝ կորոնավիրուսի պատճառով տնտեսական հետեւանքները հաղթահարելու նպատակով, հաղորդում է Reuters-ը:

Այդ ընկերությունների մեծ մասը գրանտներ կստանա: Facebook-ը շուտով այդ մասին ավելի մանրամասն տեղեկություն կհրապարակի:

Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել է, որ տնտեսական անկումը լուրջ ռիսկ է փոքր բիզնեսի համար: «Ֆինանսական աջակցությունը նրանց կօգնի վճարել մարդկանց, որոնք աշխատանքի չեն գնում»,- ասել է Սենդբերգը: 

Facebook-ը հայտարարել է, որ ընկերությունները կարող են դրա համար փոխհատուցել սոցցանցում գովազդ տեղադրելով: