Apple ընկերությունը պլանավորում է երկու հասանելի iPhone հանել շուկա։ Այս մասին հայտնում է 9to5mac թերթը։
Նոր օպերացիոն համակարգի iOS 14 կոդում լրագրողները գտել են 4,7 եւ 5,5 դյույմանոց էկրաններով երկու սարքերի հիշատակում։ Հիմնվելով նախկին շշուկների վրա՝ թերթը եզրակացրել է, որ Apple-ը պատրաստում է ոչ թե մեկ, այլ երկու սմարթֆոն, որոնք կդառնան iPhone SE-ի իրավահաջորդները։ Ենթադրվում է, որ սարքերը կանվանվեն iPhone 9 եւ 9 Plus, սակայն դրանց ստույգ անվանման մասին տեղեկատվություն չկա։ Վերջին անգամ ընկերությունը զույգ սմարթֆոններ՝ iPhone 8-ը եւ 8 Plus-ը, թողարկել է 2017թ․, հայտնում է Lenta-ն։
Լրագրողները նաեւ հաստատել են, որ երկու սարքերն էլ կունենան IPS-էկրան, Touch ID-ով Home կոճակ, Apple Pay գործառույթ։ Գաջեթները կստանան Apple A13 Bionic պրոցեսոր, որոնցով աշխպատում են iPhone 11 շարքի սմարթֆոնները։ Սարքերի ազդարարման ամսաթվի մասին ստույգ տեղեկատվություն չկա, սակայն թերթը ենթադրում է, որ դրանք կներկայացվեն մինչեւ ամսվա վերջը, iOS 13.4-ի թողարկման հետ կամ դրանից հետո։
Մարտի սկզբին հայտնի էր դարձեկ, որ iPhone SE 2 նոր սմարթֆոնի շնորհանդեսը հետաձգվել է կորոնավիրուսի բռնկման եւ Սանտա Կլարայում, որտեղ Apple-ի գլխավոր գրասենյակն է, զանգվածային միջոցառումների արգելքի պատճառով։ Նաեւ հայտնվել էր տեղեկատվություն, որ Apple-ը նոր սարքի վաճառքը առաջին եռամսյակից տեղափոխել է երկրորդ եռամսյակ։





























