Այս պահին 444 մարդ մեկուսացված են եւ 799 մարդու հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«84 վարակակիրներից 2 հոգի ունենք թոքաբորբով, 2-ի վիճակն էլ լավ է. 36.5 եւ 37.3 աստիճան ջերմություն ունեն։ 84 մեր հայրենակիցներից 26 հոգին ունեն 37-ից բարձր ջերմություն, միայն 6 հոգի ունեն 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստճիան ջերմությամբ վարակակիր չունենք։ 84 ախտորոշված դեպքերի մեծ մասը մոտ 17 հոգին չէր լինի, եթե մեր Առողջապահության նախարարությունը ջանքեր չգործադրեր։ Մենք 700-ից ավելի թեստավորում ենք իրականացրել։ 17-ը ոչ մի գանգատ չի ունեցել, 60 դեպքից ավելի քաղաքացի այս պահին ոչ մի բողոք չունեն»,- ասաց վարչապետը։
Նշենք, որ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 84-ի։











