ԱՄՆ-ը եւ Կանադան պայմանավորվել են ժամանակավորապես փակել ընդհանուր սահմանը երկրորդական ուղեւորությունների համար, որպեսզի դադարեցնեն կորոնավիրուսի համավարակի տարածումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Երկու երկրներն էլ ձգտում են դադարեցնել վիրուսի տարածումը, սակայն նաեւ սատարել կենսական կարեւոր տնտեսական հարաբերություններին։ ԱՄՆ-ին է ընկնում կանադական արտահանման 75 տոկոսը։
Թրամփը հայտարարել էր, որ այդ որոշումը չի ազդի երկու երկրների առեւտրի վրա։ «Փոխադարձ համաձայնությամբ մենք երկրորդական ուղեւորությունների համար ժամանակավորապես կփակենք Կանադայի հետ հյուսիսային սահմանը»,- Twitter-ում գրել է Թրամփը։
Սահմանաների ամբողջական փակումը լուրջ տնտեսական վնաս կհասցներ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Կանադային՝ հաշվի առնելով երկու տնտեսությունների ինտեգրացիան։ Կանադա մթերքների մատակարարումների մեծ մասը կատարվում է ԱՄՆ-ից կամ ԱՄՆ-ի միջոցով։ ԱՄՆ-ի արտահանման 18 տոկոսը բաժին է ընկնում Կանադային։





























