Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է iPad եւ MacBook Air նոր սարքերը: Նոր iPad Pro-ն հագեցած է A12Z Bionic չիպով եւ 8-միջուկային գրաֆիկական պրոցեսորով, 12 ՄՊ տեսախցիկ, ինչպես նաեւ LIDAR սքաներ, գրում է «Կոմերսանտը»:

Եվս մեկ առանձնահատկություն է Magic Keyboard ստեղնաշարը՝ ներդրված տրեկպադի հետ, որը կարող է պահել  iPad-ն ու այն թեքել այնպես, որ հնարավոր լինի սարքը նոթբուքի վերածել: Լիցքավորումը պահում է 10 ժամ:

Գաջետը հասանելի կլինի 11-դյույմանոց տարբերակով 799 դոլարով եւ 12,9-դյույմանոց տարբերակով՝ 949 դոլարով: ԱՄՆ-ում iPad Pro-ն կհայտնվի հաջորդ շաբաթ, ստեղնաշարը՝ մայիսին:

Apple-ը ներկայացրել է նաեւ 13-դյույմանոց նոր MacBook Air-ը, որն ունի 4-միջուկային Intel Core i7 պրոցեսոր, մինչեւ 2 ՏԲ SSD-կուտոկիչով եւ Magic Keyboard ստեղնաշարով:

Ընկերությունը պնդում է, որ սարքն այնքան արտադրողական կլինի, որ թույլ կտա խաղ խաղալ: նոր MacBook Air-ը կարժենա 999 դոլար: