Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Վրաստանում կանցկացվի ջահերով խաղաղ երթ: Ապրիլի 23-ին, ժամը 20-ին երթը կմեկնարկի Թբիլիսիի Վակե պարկից եւ կավարտվի Թուրքիայի դեսպանատան մոտ:

Ապրիլի 24-ին, ժամը 14-ին Թբիլիսում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի ակցիա` «Մենք հիշում եւ պայքարում ենք արդարության համար» կարգախոսով:  Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումն է: 

Ակցիայի նախաձեռնողն ու կազմակերպիչը «Վրաստանի հայ համայնք» ոչ կառավարական կազմակերպությունն է, որին արդեն միացել են մի շարք կազմակերպություններ եւս` «Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնը», «Վրաստանի հայկական ուսանողական ասոցիացիան», «Վրաստանի հայկական պատանեկան միությունը» եւ «Վրաստանի հայկական երիտասարդական միությունը»: