YouTube-ը հայտարարել է, որ կնվազեցնի սթրիմինգային հեռարձակման որակը ԵՄ տարածքում, քանի որ հազարավոր եվրոպացիներ, որոնք տառապում են կորոնավիրուսի բռնկման պատճառով, անցնում են տնից աշխատելու ռեժիմին, հաղորդում է Reuters-ը:
YouTube-ը երկրորդ ընկերությունն է Netflix-ից հետո, որը ձեռնարկել է այդպիսի քայլեր, երբ ԵՄ-ում հոսքային հարթակներին կոչ են արել նվազեցնել վիդեոյի որակը Համացանցում գերծանրաբեռնվածությունը կանխելու համար:
Ընկերությունը որոշել է գործել համակարգի գերծանրաբեռնումը նվազագույնի հասցնելու համար: «Մենք պարտավորվում ենք փոխել ԵՄ-ում ամբողջ թրաֆիկը՝ համապատասխանեցնելով ստանդարտ կարգավորման»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռահաղորդակցման եվրոպական պրովայդերները, սկսած Vodafone-ից մինչեւ Deutsche Telekom-ը, հայտնում են վերջին օրերին թրաֆիկի կտրուկ աճի մասին, որը ստիպում է ԵՄ-ին քայլեր ձեռնարկել, որ համացանցը շարքից դուրս չգա:
Նախօրեին Netflix-ը հայտարարել էր, որ Եվրոպայում 30 օրով կրճատելու է բիթերի հաղորդման արագությունը, որով որոշվում է աուդիո եւ վիդեոֆայլերի որակն ու չափը՝ փաստորեն կրճատելով իր թրաֆիկը եվրոպական ցանցերում շուրջ 25 տոկոսով:





























