iPhone 12 ֆլագմանական սմարթֆոնի զանգվածային արտադրությունը կարող է սկսվել մայիսին, հաղորդում է IXBT-ը:

իսկ շնորհանդեսը տեղի կունենա աշնանը:

երեկ հայտնի է դարձել, որ Apple-ի գործընկերները սկսել են  iPhone 9 սմարթֆոնի զանգվածային արտադրությունը, որը հագեցած կլինի 4,7 դյույմ անկյունագծով էկրանով, ինչպես նաեւ Apple A13 համակարգով:

Apple-ի մատակարարող ընկերություններն արդեն վերականգնել են աշխատանքներն ու արտադրությունը Չինաստանում, սակայն Apple-ը գործընկերներ ունի նաեւ այլ երկրներում՝ Մալայզիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում եւ Գերմանիայում:

iPhone 12 Pro-ն հագեցած կլինի OLED 6,1 դյույմանոց էկրանով, պատկերի թարմացման հաճախականությունը կկազմի 120 Գց: Հիմնական տեսախցիկում պատկերի գլխավոր հաղորդիչը կունենա 16 Մպ թույլտվություն: Ճակատային տեսախցիկը կունենա 12 մեգապիքսելանոց հաղորդիչ եւ ToF տեսախցիկ: Նորույթը կստեղծվի Apple A14 համակարգի հիմքի վրա, կստանա 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 5-րդ սերնդի ցանցի աջակցություն, IP68 փոշուց եւ խոնավությունից պաշտպանություն, 3100 մԱ/ժ մարտկոց, ինչպես նաեւ անլար լիցքավորման աջակցություն: