Մարտի 18-ին Սիսիանի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ տնից գողացել են բջջային հեռախոս։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կասկածներ եղան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սիսիանի 34-ամյա մի բնակիչ։

Նա հրավիրվեց բաժին, խոստովանեց կատարածն ու ներկայացրեց գողացած բջջային հեռախոսը։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։