Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը։

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է Թաթա Սիմոնյանի համերգը, ինչը բուռն քննադատություն էր առաջացրել հանրության շրջանում։

Ավելի ուշ Թաթա Սիմոնյանը հայտարարել էր. «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։

Փաշինյանն ու ՔՊ–ն լռում են, Հ1–ը Թաթայի համերգն է ցուցադրում. 44–օրյա պատերազմին իշխանականները որեւէ կերպ չանդրադարձան

Թաթա Սիմոնյանին՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 միլոն դրամ. ով՝ որքան հոնորար է ստանալու Անկախության օրվա համերգի ելույթի համար