Մինչ Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ մարտի 20-ին, հրավիրված հրատապ արտահերթ նիստում քննարկում են Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրակարգային հարցի կանոնակարգ օրենքի քվեարկության կարգին համապատասխանության հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց հնչեցրեց, որ խորհրդարանն արագ հավաքվել է, բայց արդարադատության նախարարն ինչու  չի եկել, որ հարցը ներկայացնում է փոխնախարար Վահե Դանիելյանը։

Մարուքյանը նկատեց, որ սա նաեւ խորհրդարանի հանդեպ հարգանքի հարց է։

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ կառավարության կողմից նպատակահարմար են գտել, որ ինքը ներկայացնի։

Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ ինքը շատ հարցեր ունի եւ վստահ չէ, որ Վահե Դանիելյանը կարող է դրանց պատասխանել։