Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է կայացրել  ամբողջ թագավորության տարածքում ռեստորանները, փաբերը, մարզասրահները եւ կինոթատրոններն անհապաղ փակելու մասին նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի առնչությամբ: Այդ մասին Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ անհրաժեշտ է էլ ավելի կրճատել հիվանդության տարածման արագությունը, ուստի Միացյալ Թագավորության իշխանությունների համաձայնությամբ մենք համատեղ հայտարարում ենք, որ սրճարանները, փաբերը, ակումբներն ու ռեստորաններն այսօր պետք է հնարավորինս արագ դադարեցնեն աշխատանքը եւ փակ պահեն դռները վաղը»,-ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ այդ ընկերությունները կունենան հնարավորություն տանելու համար սնունդ վաճառել:

Կառավարության ձեռնարկած նոր միջոցառումները նաեւ ենթադրում են գիշերային ակումբների, թատրոնների, կինոթատրոնների եւ մարզասրահների փակում: