Nokia-ն ներկայացրել է Originals-5310 շարքի կոճակներով հեռախոս, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դասական դիզայնով սարքը ունի 2,4 դյույմ անկյունագծով QVGA դիսփլեյ, 8 մեգաբայթ օպերատիվ եւ 16 մեգաբայթ ներկառուցված հիշողություն։

Գաջեթը հագեցած է microUSB չափի երկու sim-քարտի հնարավորությամբ, FM-ռադիոյով եւ 8 մեգապիքսելանոց նկարահանման խցիկով։ Մարտկոցի ծավալը 1200 միլիամպեր/ժամ է։

Հեռախոսը հասանելի է սեւ եւ սպիտակ տարբերակներով։ Սարքի գինը 39 եվրո է։ Այն այս ամիս վաճառքի կհանվի։