Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բժիշկներին խնդրել է ոչնչացնել այն սմարթֆոնը, որով նկարահանել են Պուտինի այցը Կոմունարկայի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։

Ցուցումները, որը Պեսկովը տվել է հիվանդանոցի աշխատակցուհուն, նույնպես նկարահանել են, հայտնում է РЕН ТВ-ն։

Կադրերում երեւում է, թե ինչպես է Պեսկովը սպիտակ խալաթով կնոջը պատմում ինչպես պետք է նկարահանել։

«Հեռացեք, ամբողջությամբ նկարահանեք։ Բոլորովին մի ամաչեք։ Այնուհետեւ «Տելեգրամ»-ով ուղարկեք։ Այնտեղ մի կոնտակտ կա՝ «Դիմա»։ Հեռախոսը թողեք ձեզ մոտ եւ ոչնչացրեք»,- ասում է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրան հատուկ համազգեստ էին տվել։ Երկրի ղեկավարը անցել էր հիվանդասենյակներով եւ զրուցել պացիենտների հետ։