Բահրեյնի իշխանությունները երեք օրով արտաքսել են Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղարին: Ինչպես հայտնում է տեղական BNA լրատվական գործակալությունը, արտաքսման պատճառը եղել են կասկածներն առ այն, որ Խուջատալլա Ռահմանին լրտեսական կապերի մեջ է Քուվեյթի լրտեսական ցանցի հետ:

Գործակալության տվյալներով, իրանական հավատարմատարին համապատասխան նոտա է ուղղվել ապրիլի 25-ին: Նույն օրը երեկոյան փաստի առթիվ Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարասթը հանդես է եկել  հերքմամբ, հայտնում է PressTV-ն: 

Մեկնաբանելով Մանամայի որոշումը, նա սպառնացել է Բահրեյնին` պատասխան միջոցներ ձեռնարկել:

Մանամայի կարծիքով, Թեհրանը եւ լիբիական ծայրահեղականները շիա ընդդիմությանը  նախապատրաստում են Բահրեյնում տեղի ունենալիք հեղափոխությանը:

Բահրեյնում հակակառավարական միջոցառումներն սկսել են այս տարվա փետրվարից: Մեկ ամիս անց երկիր մտցվեցին Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Էմիրությունների ոստիկանական եւ զինվորական ուժերը: