Հայաստանի իշխանություններն, ի գիտություն ընդունելով Հայ ազգային կոնգրեսի իրազեկումը` ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, ըստ էության, կատարել են ՀԱԿ-ի երկրորդ պահանջը: Այս մասին NES.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Նրա խոսքով, առաջին պահանջի կատարումը եղել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը` 2008-ի մարտի մեկի գործի հետաքննությանը նոր իմպուլս հաղորդելու վերաբերյալ: Երրորդ պահանջը, ըստ Մուսինյանի, քաղբանտարկյալների ազատ արձակումն է, որը դեռ չի կատարվել:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր ի գիտություն է ընդունել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքի իրազեկումը: Սա առաջին դեպքն է 2008-ի մարտի 1-ից ի վեր: