Ապրիլի 6-ի դրությամբ՝ ոստիկանության վեց ծառայողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ապրիլի 6-ին ճեպազրույցում հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Նրա խոսքով՝ եւս  16 ոստիկան մեկուսացման ռեժիմում է:

Փոխոստիկանապետը հիշեցրեց, որ ոստիկանական հոսպիտալը այն հաստատությունների թվում է, որն անցել է կորոնավիրուսով հիվանդների բուժման: Հիմա հոսպիտալում 83 պացիենտ կա:

Ոստիկաններին կանխարգելիչ թեստավորում անցկացնելու մասին հարցին Մհրյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ թեստավորումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, ապա, ինչպես նշեց փոխոստիկանապետը, հիմա պարգեւավճարներ դուրս գրելու ժամանակը չէ: Միաժամանակ, բացառված չէ, որ շատ ոստիկաններ սեփական նախաձեռնությամբ փող են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով դրամական միջոցներ հավաքելու համար բացված հաշվեհամարին: