Ժամանակակից գաջեթներին դակտիլոսկոպիկ սքաներներին, որոնք տեղադրվում են ժամանակակից սմարթֆոններում, նոթբուքներում եւ գաջեթներում, կարելի է խաբել 80 տոկոս դեպքերում մատնահետքի կրկնօրինակի օգնությամբ, համարում են Cisco Talos ընկերության փորձագետներն իրենց անցկացրած հետազոտության արդյունքում, գրում է Planet Today-ը:

Բազմաթիվ ժամանակակից էլեկտրոնային սարքերում կիրառվող դակտիլոսկոպիկ պաշտպանության անվտանգությունն ուսումնասիրելու համար մասնագետները զինվել էին մի քանի սմարթֆոններով եւ նոթբուքներով, այդ թվում՝ պլանշետներում (Apple iPad): Գիտափորձում մասնակցած սարքերում տեղադրված էին դակտիլոսկոպիկ սենսորներ, մասնավորապես, ուլտրաձայնային եւ օպտիկական:

Գործարկելով մատնահետքերի կրկնօրինակներ պատրաստելու պարզ տեխնոլոգիան, որը հիմնված է Zbrush ծրագրի,  3D-տպիչի եւ սիլիկոնային պոլիմերի վրա՝ փորձագետները կարողացել են կոտրել սարքերի մատնահետքերի պաշտպանիչ սքաներները 80 տոկոս դեպքերում: Ընդ որում՝ հետազոտողները չեն հայտնաբերել  սքաներների տարբեր տիպերի միջեւ: