Ինդոնեզիայում Անակ-Կրակատաու հրաբխի շարունակական ժայթքում է գրանցվել, հաղորդում է PA-ը:

Գործակալության հաղորդմամբ՝ շարունակական ժայթքումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Հրաբուխը 500 մետր բարձրությամբ մոխրի սյուն է դուրս նետել:

Զոհերի մասին չի հաղորդվում:

2018 թվականին հրաբխի ժայթքման հետեւանքով 430 մարդ էր զոհվել:

Անակ-Կրակատաու թարգմանաբար նշանակում է «Կրակատաուի երեխա»: