Ցավոք սրտի նկատել եմ, որ որոշ վարորդներ, գիտակցելով, որ մեքենաների քանակը քաղաքում քչացել է, շատ ավելի վթարային եւ արկածախնդիր ֆորմատով են մեքենա վարում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

«Աշխատանքի գնալուց կամ գալուց տեսնում եմ խախտումներ, որոնք սովորական ժամանակ չէին արվում, քանի որ վտանգավոր էր, իսկ հիմա մարդիկ վելի հեշտ ֆորմատի մեջ են ընկել»,-ասաց նա՝ կոր անելով օրենքով վարել, որ տուգանքներ չառաջանան: