Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին մեղավոր է ճանաչել 2019-ի հունիսի 20-21-ը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար եւ դատապարտել է նրան 5 տարվա ազատազրկման, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Օկրուաշվիլին ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսի 25-ին: Դատարանի որոշմամբ` նա գտնվում էր նախնական կալանքի տակ, քանի դեռ չէին ավարտվել քննությունն եւ դատական գործընթացները:

Օկրուաշվիլին մեղադրվում էր «հունիսի 20-21-ը Վրաստանի խորհրդարանի վրա հարձակման ընթացքում բռնի գործողությունների կազմակերպման, առաջնորդման եւ մասնակցության համար»: Սակայն ավելի ուշ դատարանը նրան արդարացրել էր նրան` կազմակերպման մասով: