Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը տեսակոնֆերանսի ձեւաչափով, որի ավարտին նախատեսվում է համատեղ փաստաթուղթ ընդունել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների մեկնարկած հանդիպմանը տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ նրա` այժմ գործընկերների առջեւ ելույթ է ունենում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին կհետեւեն մյուս մասնակիցների ելույթները:

«Հանդիպման ավարտին նախատեսվում է համատեղ փաստաթուղթ ընդունել»,- հավելել է Պեսկովը:

ԵԱՏՄ ներկայիս գագաթնաժողովը կազմակերպվել է` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում համար Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի կողմից համատեղ միջոցառումների մշակման համար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, «ուշադրության կենտրոնում կլինի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ գործողությունների քննարկումը»: