Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին խնդրել է ԱՊՀ գործընկերներին տեղեկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով գագաթնաժողովի արդյունքների մասին՝ ընդգծելով բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելու պատրաստակամությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Կցանկանայի Ալեքսանդր Գրիգորեւիչ Լուկաշենկոյին՝ որպես Բարձրագույն եվրասիական տնտեսական միության նախագահի, խնդրել ԱՊՀ մեր գործընկերներին տեղեկացնել այսօրվա հանդիպման արդյունքներին, երկրների կողմից ձեռնարկվող կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ջանքերին՝ ընդգծելով ԱՊՀ բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատանքի մեր համատեղ պատրաստակամությունը»,- ասել է Պուտինը: