Google-ով գտնում եմ 3D մոդելները, տեղափոխում ծրագրի մեջ, սարքում այնպես, որ ճիշտ տպի, հետո տպում․․․
Երեւանցի 9-ամյա Դավիթը բջջային հեռախոսի հենակների բիզնես է սկսել։ Դրանք պատրաստում է ինքնուրույն՝ ծննդյան 9-ամյակի առթիվ նվեր սացած 3D տպիչով։
«Google-ով գտնում եմ 3D մոդելները, տեղափոխում ծրագրի մեջ, սարքում այնպես, որ ճիշտ տպի, հետո տպում»,- պատմում է փոքրիկը, որից 5 օր է պահանջվել սովորել տպիչի օգտագործման կանոնները։
Դավիթը դեռ սկսնակ «բիզնեսմեն է», հաճախորդները հիմնականում հայրիկի ու պապիկի ընկերներն են։ Ուզում է ֆեյսբուքյան էջ ստեղծել, որպեսզի իր պատրաստած հենակները վաճառի նաեւ անծանոթներին ու ստացած եկամուտը ներդնի բիզնեսի մեջ։ Հենակները վաճառում է սկսած 500 դրամից․ «20 հատ վաճառել եմ արդեն, որը նյութ քիչ է տանում, դրանց փողը քիչ եմ դնում, որը շատ՝ շատ»։
Դավիթը վստահ է, որ իր բիզնեսը կհաջողվի, քանի որ մարդկանց համար պետքական իրեր է պատրաստում ։











