Hardt Hyperloop ստարտափը Հյուսիսային Հոլանդիա քաղաքի վարչակազմի հետ մտադիր է նախաձեռնել ոչ թե մեկ, այլ միանգամից վակուումային գնացքների ցանց, որոնք պետք է միացնեն հինգ եվրոպական քաղաքներ՝ Ամստերդամը, Փարիզը, Բրյուսելը, Դյուսելդորֆը եւ Ֆրանկֆուրտը, հայտնում է HighTech+-ը։
Նիդեռլանդական Hardt Hyperloop ստարտափը քաղաքի վարչակազմի հետ կատարել է հետազոտություն, որի արդյունքները վկայում են, վակուումային խողովակաշարի ներսում շարժվող մագնիսական բարձի վրա պատիճի առավելությունների մասին։ Ամստերդամից Փարիզ, Բրյուսել, Դյուսելդորֆ կամ Ֆրանկֆուրտ ճանապարհի տեւողությունը մի քանի ժամից կարելի է կրճատել մինչեւ տասնյակ րոպեներ։ «Սահմանները բառացիորեն կդառնան լղոզված»,- գրում են հեղինակները։
Օրինակ՝ Ամստերդամից Բրյուսել կարելի կլինի հասնել 30 րոպեում, իսկ Փարիզ՝ կես ժամում, այլ ոչ թե երեքուկես, ինչպես հիմա է, գրում է Guardian-ը։
Նույնիսկ եթե մի կողմ թողնենք համավարակի հետեւանքով տնտեսական անկումը, այդպիսի նախագծի իրականացումը մեծ հարցականի տակ է։ Թերահավատները պնդում են, որ ավելի լավ է մոդեռնիզացնել արդեն գոյություն ունեցող տրանսպորտի տեսակները, քան եւս մեկը ստեղծել։
Սակայն Հյուսիսային Հոլանդիայի տրանսպորտի պատասխանատու Յերուն Օլտհոֆը հայտարարել է, որ տպավորված է եվրոպական հինգ քաղաքներից «կոմպակտ տարածաշրջան» ստեղծելու հնարավորությամբ, որոնց բնակիչները ցանկացած կետ գնալու համար մեկ ժամից ավելի չեն ծախսի։
Մասնագետների հաշվարկներով՝ ժամանակի խնայողությունը քաղաքի ՀՆԱ-ն կմեծացնի 121 տոկոսով կամ 275 մլրդ եվրոյով։





























