Ընդհանուր առմամբ համաճարակի մեր կորը կառավարելիության տիրույթում է, բայց եթե մենք շարունակենք մեր այնվերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող ենք իսկապես ունենալ համաճարակի նոր բռնկում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցած դեպքի մնանրամասները. «Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել եւ դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության: Իհարկե նախապես զգուշացվել է, որ պետք է պահել հեռավորություն եւ որոշակի կանոններ պահպանել: Նա եղել է մասնագետի եւ ոստիանության ուղեկցությամբ, բայց հասկանալի է, որ հուզումնալից պահ է եղել, եւ նրանք այնուամենայնիվ, ի հեճուկս, խնդրանքների, չեն պահել պայմանները եւ հարազատների հետ գրկախառնվել են: Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, հաստատվել է վարակի դեպք: Սրա հետ կապված պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքը ամբողջությամբ մեկուսացնել:
Հասկանալի է, որ պարետատունը ճիշտ որոշում է կայացրել, որ քաղաքացուն ուղեկցի հոգեհանգստի, բայց պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն բան հսկողության տակ պահել: Քաղաքացիներն իրենք պետք է հասկանան, որ այս իրավիճակը չափազանց լուրջ է: Հիմա կարող են լիենլ վարակված հարազատներ, Աստված չանի, մահվան ելքով»,-հայտարարեց վարչապետը:











