Շրջակա միջավայրի աղտոտման հարցերը դեռ մնում են, եւ դրանք կապված են բժշկական իրերի տեսքով թափոնների հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նա նկատեց, որ այդ թափոնները կարելի է ամենուրեք գտնել: «Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ստեղծված իրավիճակի դրական ազդեցությանը, ապա դա ակտուալ է միայն զարգացած երկրներում, իսկ Հայաստանի էկոլոգիայի դեպքում տեսանելի դրական փոփոխություններ չեն եղել»,-հավելեց բնապահպանը: