Երեւանում ճանապարհային շինարարների չափից դուրս եռանդը հանգեցրել է ավտոմոբիլային կոլապսի: Նախ աշխատանքի շտապող մարդկանց (հաշվի առնելով այն, որ երկրում կարանտինը դեռ չի չեղարկվել, ենթադրվում է, որ փողոցներում շարունակում են աշխատանքը նրանք, ովքեր ունեն պարետի թույլտվությունը) «ուրախացրեց» քանդած ասֆալտը քաղաքապետարանի մոտակայքում, դրան ավելացավ պարբերաբար անջատվող լուսացույցը:

Այսօր Մալաթիայի բնակիչները տհաճ փաստի առաջ կանգնեցին. դեպի կենտրոն բոլոր ճանապարհները փակ էին: Բնականաբար՝ առանց որեւէ զգուշացման: Հետաքրքիր է, որ փոսն այնպես է տեղակայված, որ լուրջ վթարային իրավիճակ է ստեղծում: Սակայն ճանապարհային ծառայություններին, կարծես, դա քիչ է մտահոգում:

Ինչեւէ, Երեւանում շատ են վատ վիճակում գտնվող փողոցները:

Ստիպված ենք պնդել, որ ճանապարհային շինարարների չափից դուրս եռանդը հանգեցրել է ավտոմոբիլային կոլապսի եւ անիմաստ խցանումների: