Ռուսաստանի Կենտրոնական բանկը բանկերին հանձնարարել է մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը սպասարկել այն քարտերը, որոնց պիտանիության ժամկետը լրանում է, հայտնում է ՌԲԿ-ն:

Նախկինում բանկերն իրենք էին որոշում ընդունում իրենց քարտապանների քարտերի վերաթողարկման եւ ժամկետների երկարացման անհրաժեշտության մասին: Visa, Mastercard եւ «Միռ» վճարային համակարգերը դեռեւս մարտի վերջին բանկերին խորհուրդ էին տվել շարունակել ժամկետանց քարտերի սպասարկումը: Դա անհրաժեշտ է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում քարտապանները ստիպված չլինեն այցելել բանկային բաժանմունքներ՝ քարտերի ժամկետը երկարացնելու համար, պարզաբանել է Mastercard-ը:

Ռուսաստանի վարկային կազմակերպություններն արդեն սկսել են սպասարկել ժամկետանց քարտերը, բայց դրանց գործողության ժամկետն ինքնուրույն են սահմանում: Այսպես՝ ՎՏԲ-ն այդպիսի քարտերի սպասարկումը երկարացրել է մինչեւ ապրիլի 30-ը, Ալֆաբանկը՝ մինչեւ մայիսի 31-ը, Տինկոֆ բանկը, Պրոմսվյազբանկը եւ «Ռուսական ստանդարտը»՝ մինչեւ համաճարակաբանական իրավիճակի կարգավորումը, Ռայֆֆայզենբանկը՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը:

ՌԲԿ-ի այս հրապարակմանը կարելի է միայն ավելացնել մեր ցանկությունը, որ Հայաստանի Կենտրոնական բանկը համանման որոշում ընդունի: Հարկ չկա ապացուցելու երկրում կարանտինի պայմաններում նման միջոցառման արդիականությունն ու անհրաժեշտությունը: