Google-ի մոդերատորներն օրական արգելափակում են կորոնավիրուսի վերաբերյալ գրեթե 18 մլն խաբեբայական նամակներ, հայտնում է Americaru-ն: 

«Վերջին շաբաթվա ընթացքում մենք հայտնաբերել ենք 18 մլն ամենօրյա վնասաբեր եւ ֆիշինգային նամակներ՝ կապված COVID-19-ի հետ: Դրանք 240 մլն սփամ-հաղորդագրությունների մասն են, որոնք ամեն օր ուղարկվում են»,- նշել են որոնման ծառայության ինժեներները:

Ամեն օր խաբեբաները ստեղծում են նոր սխեմաներ՝ օգտագործելով համավարակի ֆոնին մարդկանց վախն ու անվստահությունը, որ տնօրինեն անձնական տվյալները, ասում են Google-ի մասնագետները: Այդպիսի նամակների մեծ մասում օգտագործվում է ահաբեկումը կամ խաղը պետության կողմից ֆինանսական օգնության չեկերի շուրջ: Մարդկանց առաջարկում են անցնել հղման մեջ՝ օգնություն ստանալու համար կամ համոզվելու, որ իրենք վարակված չեն, իսկ այդ հղումները տանում են վնասաբեր ԾԱ-ի:

Անվտանգության անկախ հետազոտող Սքոթ Հելմեն ասում է, որ ֆիշինգային հարձակումները միշտ ընդհանուր բնույթ ունեն՝ սադրանք կամ կախում զգացումներից, ինչը մարդկանց ստիպում է գործել ավելի հապշտապ եւ չկշռադատված: