Արտակարգ դրության ընթացքում կազմվել է վարչական խախտումների մասին ավելի քան 10 000 արձանագրություն: Այս մասին ապրիլի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
6706 քաղաքացու նկատմամբ սահմանվել վարչական պատասխանատվություն ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար:
Մհրյանը թվարկեց գերատեսչության գործառույթներն ու իրականացվող միջոցառումները. Իրանից ավելի քան հազար բեռնատարների ուղեկցում, հանրապետության տարածքում տրանսպորտային շարասյունների ուղեկցում, ուղեկցում դեպի մեկուսացման վայր «Զվարթնոց» օդանավակայանից, մեկուսացման վայրի պահպանություն, սահմանապահ ջոկատ Արցախում, պահակակետեր Նորաշենում, Մարալիկում եւ Ձորակապում:
ԱԴ սկզբից կազմվել է 10 000 արձանագրություն, որից 82-ը՝ տնտեսական գործունեության իրականացման կանոնների խախտման համար:
Բացի փողոցներում հերթապահությունից, ոստիկաններն ուղեկցում են փոստատարներին, որոնք տեղափոխում են կենսաթոշակներ եւ նպաստներ:











