Հայաստանի ոստիկանությունում չեն կարողացել կանխատեսել կորոնավիրուսի համավարակը եւ համապատասխանաբար մեծացնել աշխատակիցների թիվը։ Այսպես ապրիլի 16-ին ճեպազրույցի ժամանակ արդարացիորեն նշեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ մեկնաբանելով լրագրողների բազմաթիվ հարցերն այն մասին, թե ինչու են այդքան շատ մարդիկ փողոցում եւ ուր է նայում ոստիկանությունը։
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոստիկանությունը չի կարող համավարակը կանխատեսել: Նրա ուժերն ու միջոցները նույնն են, ինչ որ նախկինում, բայց նա ստիպված է, հիմնական գործառույթներից բացի, հսկայական աշխատանք կատարել՝ կապված պարետատան հրահանգների կատարման հետ», - պարզաբանեց փոխոստիկանապետը:
Նա համաձայնեց այն պնդումների հետ, որ փողոցներում մարդիկ շատ ավելի շատացել են, բայց ինքը հակված է դա բացատրել որոշ մեղմացումներով՝ տնտեսական գործունեության թույլտվության եւ պետության օգնությունից օգտվելու քաղաքացիների ձգտման հետ կապված։ «Բանկերում մեծացրել է քաղաքացիների հոսքը: Հաշվի առնելով դա՝ ոստիկանության պետի հրամանով ավելի մեծ ուշադրություն է դարձվում բանկերում քաղաքացիների կուտակմանը», - նշեց Մհրյանը:
Պատասխանելով այն ակնարկին, որ ոստիկանները հիմնականում հերթապահում են սուպերմարկետների մոտ, փոխոստիկանապետը հաստատեց, որ ոստիկանները պետք է վերահսկեն իրավիճակը սուպերմարկետների մոտ եւ թույլ չտան խախտել սոցիալական տարածությունը: Բայց այն, ինչի մասին լռեց Հայկ Մհրյանը, իրավիճակն է անմիջականորեն սուպերմարկետներում: Ցավոք, ոստիկանության ուշադիր հայացքից հեռու քաղաքացիներն ըստ էության չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, ինչի մասին վկայում է Զատկի նախօրեին համացանցում տարածված՝ խոշոր երեւանյան սուպերմարկետի առջեւ հավաքված ամբոխի լուսանկարը։











