Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաջողությամբ արձակել է իր առաջին ռազմական արբանյակը տիեզերք, հայտնում է Mehr-ը:
Noor-1 անվանումով հայրենական արտադրության արբանյակն արձակվել է չորեքշաբթի առավոտյան Qassed հրթիռ-կրիչի վրա եւ դուրս է բերվել ուղեծիր 425 կմ բարձրության վրա:
Արբանյակի արձակումը նվիրված է ԻՀՊԿ-ի հիմնադրման տարեդարձին, որի ստեղծման մասին հայտարարվել էր 1979 թվականի ապրիլի 22-ին:





























