Apple ընկերությունը մտադիր է տարվա երկրորդ կեսին նոր սերնդի ոչ թանկարժեք iMac թողարկել։ Ամենայն հավանականությամբ, 23 դյույմանոց էկրանով մոդելը կփոխարինի 21,8 դյույմանոց անկյունագծով տարբերակին, ընդ որում՝ 27 դյույմանոցը լիովին կարող է արտադրության մեջ մնալ, գրում է IXBT-ը։

iMac-ի կրտսեր մոդելներն, իսկապես, վաղուց չեն թարմացվել։ Մասնավորապես, դրանցում մինչեւ հիմա օգտագործվում են յոթերորդ սերնդի երկմիջուկանի Intel Core պրոցեսորներ եւ սովորական HDD-ներ։ Թե ինչպիսին կլինեն նոր 23 դյույմանոց մոդելները, առայժմ պարզ չէ, սակայն դրանք ակնհայտորեն կստանան ժամանակակից CPU Comet Lake-եր։