Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի հետ պայմանագիր չկնքելու որոշումը կապված է մրցույթի գործընթացի խախտման հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ դա հանգեցրել է այլ մասնակիցների իրավունքների խախտմանը: «Այժմ նոր մրցույթ է հայտարարվել: Եթե տնօրենն այդ որոշումից դժգոհ է, ապա կարող է բողոքարել, մեզ համար կարեւոր է հավասարությունը»,-նշեց նա: