Արհեստական ինտելեկտին սովորեցրել են նկարել առնանդամներ Այդ կատակային նախագիծը ծաղրում է այն, որ խոշոր կորպորացիաները վերահսկում են համացանցում օգտատերերի վարքը, հաղորդում է HighTech-ը։

2016 թվականին Google-ը թողարկել էր Quick, Draw! Խաղը, որում նեյրոցանցը գուշակում էր օգտատերերի նկարները։ Սակայն օգտատերերը նկատել էին, որ եթե նկարել առնանդամ, ապա արհեստական ինտելեկտը չի կարողանա ճանաչել այն։ Այդ բացը շտկելու ուղղությամբ աշխատել է Moniker դիզայնի ստուդիան հոլանդիայում, որին հովանավորում է Mozilla-ն։ Ընկերությունը սովորեցրել է արհեստական ինտելեկտին, որն արդեն կարողանում է գուշակել, որ օգտատերերը նկարում են առնանդամ, այնուհետեւ նախատում է նրանց դրա համար։

Նախագիծը մեկնարկել է որպես կատակ, որը ենթադրում էր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ քննադատություն, որոնք փորձում են վերահսկել ցանցում օգտատերերի վարքը։ Նեյրոցանցը ստացել է Dick-RNN անունը։ Այն կարող է նկարել բոլոր հնարավոր ձեւերի եւ չափսերի տղամարդու սեռական օրգաններ բազմաթիվ տարբեր դետալներով։