Ամեն տարի Հայաստան է այցելում մոտ 700 հազ. զբոսաշրջիկ, սակայն այդ թիվը առնվազն եռապատկվելու պոտենցիալ ունի։ Այսօր՝ ապրիլի 29-ին սփյուռքահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը սփյուռքահայ գործարարներին վերահաստատեց, որ զբոսաշրջությունը կառավարության համար զարգացման գերակա ուղղություն է։

Զբոսաշրջությունը զարգացնելու համար, ըստ վարչապետի, հարկավոր է զարգացնել ենթակառուցվածշքները եւ էժանացնել ծառայությունների արժեքը։ Մասնավորապես՝ բացի 4 կամ 5 աստղանի հյուրանոցներից հարկավոր է կառուցել 2 եւ 3 աստղանի հյուրանոցներ, կապեր հաստատել աշխարհի առաջատար զբոսաշրջային գործակալությունների հետ։ «Քայլ առ քայլ իրականացնում ենք մեր ծրագիրը, տարեկան 15 տոկոս աճ ենք ակնկալում»,- եզրափակեց Տ. Սարգսյանը։