Չինաստանում վաճառքի է հանվել Microsoft-ի չթողարկված սմարթֆոնը: Սարքը ընկերության վերջին հեռախոսն է, հայտնում է ITHome ընկերությունը:
Microsoft Lumia 960 XL-ի նախատիպը մշակման եզրափակիչ փուլում էր, սակայն որոշակի պատճառներով դեվայսի նախագիծը չեղարկվել է: Վաճառողը նշել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել սարքի բնօրինակային ինժեներական նմուշը, որն աշխատանքային վիճակում է: Գաղտնազերծված հեռախոսն աշխատում է Windows 10 Mobile 1511 օպերցիոն համակարգի հիմքի վրա:
Microsoft Lumia 960 XL-ն ունի 5,5-դյույմանոց էկրան՝ 2К թույլատրելիությամբ, Qualcomm Snapdragon 820 չիպ, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 20 մեգապիքսելանոց հիմնական խցիկ: Դեվայսը պատրաստված է ալյումինե իրանով, ունի USB-C պորտ, ստերեոբարձրախոսներ, ակնաջակալների միացման տեղ, microSD ձեւաչափի հիշողության քարտի համար սլոթ: Վաճառողը հեռախոսը վաճառքի է հանել 5 հազար յուանով:
Փաստացի Lumia հավաքածուի վերջին սմարթֆոնն է դարձել 950 XL սարքը, որը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերին: Սարքն ուներ 5,7-դյույմանոց էկրան, Snapdragon 820 չիպ, 20 մեգապիքսելանոց խցիկ, անլար եւ հետադարձ լիցքավորմամբ մարտկոց:





























