Ապրիլի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ մի տղամարդ Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի ծառեր է հատում։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում Կուրթան գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Նրա «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան էլ, որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը մի քանի ժամվա ընթացքում Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի հատել է 60-ից ավելի տարբեր տեսակի եւ չափի ծառ, որոնց կոճղերը դեպքի վայրի զննությամբ մատնացույց արեց։ Բենզասղոցը հայտնաբերվել եւ առգրավվել է։ Փայտանյութը հանձնվել է անտառտնտեսությանը։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Վնասի չափը քննությամբ պարզվում է։