Ապրիլի 25-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները գիշերային ծառայության ժամանակ հայտնաբերել եւ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 23-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունում պարզվել է, որ Արտաշատում, ժամը 3.20-ի սահմաններում, երիտասարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել է մի «Մերսեդեսի» առջեւի լուսարձակները, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. ոստիկանները բռնել են։

Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան, դանակ եւ այլ գործիքներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։