61-ամյա եղեգնուտցին 2 օր անընդմեջ գյուղի հանդամասում ապօրինի հատել է տարբեր տեսակի ու տրամագծի 25 հատ ծառ. նա բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ապրիլի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման է ենթարկվե ոստիկանության Գուգարքի բաժին:

Պարզվել է, որ նա փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:

Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը ճշտվում է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: