Ընդհանրապես բռնության կոչերը համարում են անթույլատրելի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե վարչապետի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժը՝ Լիճք գյուղից, իրավանունք ունի՞ շարունակելու իր աշխատանքը եւ աշխատել երեխաների հետ։

«Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ նաեւ գիտեմ, որ մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել։ Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական ստանա բռնության կոչի եւ համապատասխան իրավական քայլեր ձեռնարկելու մասով»,– ասաց նա։