Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Վահագն Միքայելյանը և Նարեկ Չախոյանը պարգևատրվեցին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով։
«Կուզեի՝ երկու մեդալ հանձնեինք այն անձնավորություններին, որոնք երկար տարիներ ապահովել են Երևան քաղաքի միջացառումների պայծառ, գեղեցիկ լինելը, պատշաճ, որակով լինելը, որոնք նաև աշխատել են ապրիլի 24-ին»,-նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց Ապրիլի 24-ի միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցած վարչություններին ու անհատներին:











