Samsung-ի հաջորդ ծալովի սմարթֆոնը կթողարկվի ամռան վերջին եւ կստանա բարելավված եռակի խցիկ։ Այս մասին Twitter-ի իր էջում պատմել է վերլուծաբան Ռոս Յանգը՝ Display Supply Chain Consultants գործակալությունից, հայտնում է Lenta-ն։

Սարքի տարբերիչ հատկանիշներից մեկը, որը Յանգը անվանում է Galaxy Fold 2, կդառնա եռակի խցիկը 64, 12 եւ 16 մեգապիքսել թողտվությամբ։ Այսպիսով, 64 մեգապիքսելանոց օբյեկտիվին կփոխարինի 12 մեգապիքսելանոցներից մեկը, որը օգտագործվել է Galaxy Fold խցիկում։ Նաեւ ֆլագմանի խցիկը կստանա կրկնակի օպտիկական կայունություն։

Վերլուծաբանի կարծիքով՝ սարքը նաեւ կստանա մեծացած հիմնական դիսփլեյ, 5G եւ S-Pen ստիլուս։ Ընդ որում, արտադրության ծավալի աճի պատճառով Galaxy Fold 2-ը կարժենա մոտ 100 դոլարով էժան, քան դեբյուտային մոդելը։ Ռոս Յանգը կանխատեսում է դրա արժեքը կլինի 1880-1895 դոլարի սահմաններում։

Galaxy Fold շարքի նոր սմարթֆոնը կներկայացվի օգոստոսին։ Փորձագետը վստահ է, որ Samsung-ը կներկայացվի Galaxy Note 20-ի շնորհանդեսին։ Մեկնաբանություններում Ռոս Յանգը հստակեցրել է, որ չի կաող այժմ գնահատել կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը Samsung-ի տեխնիկայի արտադրության վրա։