Երեւանի ավագանու նիստում այսօր՝ ապրիլի 28-ին միջադեպ գրանցվեց. «Իմ քայլը» խմբակցության անդամի հարցի ժամանակ ողջ շենքով մեկ բղավոցի ձայն էր լսվում, ու չէր հասկացվում ,թե որտեղից է դա գալիս:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հարց տվողին խորհուրդ տվեց շարունակել իր հարցը, քանի որ իր ձայնը միկրոֆոնով ավելի բարձր է:
Քիչ անց ավագանու նիստին եկավ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով նույնպես սկսեց բղավելով ինչ-որ բան ասել, ինչին Հայկ Մարությանն արձագանքեց. «Էն մի բղավոցից պրծանք, հիմա էս մի բղավոցը պիտի լսե՞նք»:
Ի վերջո, ամեն բան հանդարտվեց, այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչն էր բղավոցների պատճառը:











