Երեւանիա ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն այսօր ավագանու նիստում բողոքեց քաղաքապետարանի աշխատակազմից, որն իր գրավոր հարցմանը, թե որտեղ են Լենինի եւ բանվորի արձանները, պատասխանել են, որ տեղեկություն չունենք:
«Սա պատասխան չէ, որովհետեւ եթե դու ինֆորմացիա չունես, առնվազն կուղղորդես: Մենք բոլորս գիտենք՝ որտեղ է գտնվում Լենինի արձանը»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանը կատակով ասաց. «Ես գիտեմ՝ Լենինը որտեղ է գտնվում, բայց արձանի տեղը չգիտեմ»: Նա դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանին, հարցնելով, թե որտեղ են Լենին ու բանվորը:
Երբ պարզվեց, որ ոչ մեկը չգիտի արձանների գտնվելու վայրը, Մարությանն ասաց. «Ես վստահ գիտեմ մի մարդ, որ այդ հարցերի պատասխանը միշտ ունի: Դա պարոն Արեյանն է: Նա չոտկի կասի ոնց են դեմոնտաժել, գլուխն ուր են տարել, ոտքերն ու ձեռքերն ուր են տարել»:
Մակո Արեյանը նշեց, որ մինչ հեղափոխությունը Լենինի արձանն ու գլուխը Աբովյան 2 հասցեի բակում են եղել, իսկ հիմա չգիտի՝ որտեղ է:











