Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անընդունելի է համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի այն մեղադրանքները, թե ինքն իր ելույթներով հրահրում է սոցիալական անկայունություն եւ քաղաքացիական անհնազանդություն:
«Իրապես ապշած եմ, որ նման բաներ եք ասում: Ես հասկանում եմ, որ ամբողջ իշխանությունը հիմա, դուք, ֆինանսների նախարարը, էլի մարդիկ, փորձում են հերքել մեր առաջ քաշած թեզերը: Արդար է հերքելը, բայց մեզ մեղադրել, որ անկարգություններ ենք հրահրում... Մենք ինչի՞ համար ենք էստեղ հավաքվել, որ ճիշտը մարդկանց ասենք:
Մենք մարդկանց ասում ենք՝ ժողովուրդ ջան, դուք ունեն խնայողություններ, Կառավարությանն էլ ասում ենք՝ այդ խնայողություններից աջակցեք: Հիմա Կառավարությունն ասում է՝ չկա այդ փողը, դե թող ասի՝ ինչքան կա:
Նախարարին ասում ենք՝ 100 միլիարդ չկա՞, ինչքա՞ն կա, ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն եք պատրաստ ծախսել, պատասխան չկա»,-ասաց Մարուքյանը:
Նա նաեւ հավելեց. «Ես հասկանում եմ, որ դուք դրանից ջղայնանում եք: Երբ մարդկանց փողերը հավաքել եք, դրել Կենտրոնական բանկում ու չեք ուզում մարդկանց աջակցեք, պետք է ջղայնանաք, նորմալ է: Բայց այդտեղ մանիպուլյացիա չկա, դա ժողովրդի փողն է: Որ ասում եմ՝ ժողովուրդ, պահանջեք, դա քաղաքացիական անհնազանդությո՞ւն է: Բա 5000 հոգու գազ ու լույս եք աջատել, չպահանջե՞ն՝ ասեն՝ միացրեք, երեխեքը սովի են մատնվել, չպահանջե՞ն, արտագնա աշխատանքի գնացողները չեն կարողանում գնան, տանը նստած են, չպահանջե՞ն: Այո, պետք է պահանջեն, տիկին Բեղլոյան ջան, բա ումի՞ց պահանջեն: Պատրաստ չեք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք` պատրաստ չենք»,-ասաց Մարուքյանը:




























