«Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանն այսօր՝ ապրիլի 29-ին միայնակ եկել էր կառավարության շենքի մոտ եւ պահանջում էր Ոստիկանապետ Արման Սարգսյանի հրաժարականը:

«Ես եկել եմ այստեղ եւ նամակ եմ փոխանցելու վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով, որ նա ազատի ոստիկանապետ Արման Սարգսյանին: Առաջին պատճառը Գգավառում տեղի ունեցած դեպքերն են: Սա միայն ոստիկանապետի պատասխանատվությունը չէ, սա անձամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն է:

Մենք մեր հայրենիքում մեզ անվտանգ չենք զգում, որովհետեւ օրինակ տրանսգենդերները մտնում ոստիկաններին ջարդում են, պատասխանատվության չեն ենթարկվում, բայց մենք մեր Հանրապետության հրապարակում ազատ տեղաշարժվելու իրավունք չենք ստանում:

Այսօր գազի տեսուչը հարձակվել է Սոնա Աղեկյանի մայրկի վրա եւ ծեծի է ենթարկել: Դա եւս մեկ անգամ փաստում է, որ ոստիկանական համակարգը զավթված է թավիշ կոչվողների կողմից:

Նույն ոստիկանները փակել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհը եւ թույլ չտվեցին, որ քնանք ու հարգանքի տուրք մատուցենք»,- լրագրողին ասաց Մարինա Խաչատրյանը:

Կառավարության շենքի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանը հիշեցրեց, որ երկրում արտակարգ դրություն է եւ 10 րոպե ողջամիտ ժամանակ տվեց, որպեսզի Մարինա Խաչատրյանը հեռանա:

«Ձեր ազատ տեղաշարժման իրավունքը արտակարգ դրության ժամանակ որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Հիմքը պարետի որոշումն է: Խնդրում եմ՝ ներկայացրեց ձեր անձնագիրն ու տեղաշարժման թերթիկը»,-ասաց ոստիկանը, ինչին Մարինա Խաչատրյանն արձագանքեց. «Դուք ունեք պարետ, ես պարետ չունեմ»: