Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ դեսպանատունն Իսրայելում կմնա Երուսաղեմում, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` դեսպանտունը Թել Ավիվից տեղափոխելու որոշումն «անհեռատես եւ անհեթեթ» է անվանել, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով` դեսպանատան հերթական տեղափոխումը չի օգնի փակուղում հայտնված խաղաղ գործընթացին Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ: Բայդենը հայտարարել է, որ նա կվերաբացի ԱՄՆ հյուպատոսությունն Արեւելյան Երուսաղեմում` պաղեստինյան առաջնորդներին երկու պետությունների սկզբունքների հիման վրա բանակցություններին ներգրավելու համար, որը երկար ժամանակ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն էր Իսրայելի եւ պաղեստինցիների նկատմամբ:
«Ես իմ ամբողջ կյանքում անվտանգ, ժողովրդավարական հրեական Իսրայել պետության հպարտ կողմնակիցն էի,- ասել է Բայդենը:- Իմ վարչակազմը երկու կողմերին կհորդորի քայլեր ձեռնարկել երկու պետությունների հետ լուծման հեռանկարը պահպանելու համար»:
«Դեսպանատան տեղափոխումը անհեռատես եւ թեթեւամիտ քայլ էր,- ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահը:- Դա պետք է տեղի ունենար ավելի խոշոր գործարքի համատեքստում` այս գործընթացքում խաղաղության համար կարեւոր զիջումների հասնելու գործում մեզ օգնելու համար»:





























